music-therapy

Երաժշտական թերապիա

Երաժշտական թերապիան կարող է օգտագործվել ցանկացած տարիքի ու ցանկացած կարողությունների մարդկանց համար։ Նախկինում երաժշտությունը տարբեր հասարակություններում օգտագործվել է ի նպաստ հուզական, ճանաչողական և սոցիալական հմտությունների զարգացման։ Երաժշտականն թերապիան կարող է նպաստել առողջական համակարգի խթանմանը՝ սթրեսների կառավարման, հիշողության լավացման և հաղորդակցման բարելավման միջոցով: 

2004 թվականին Երաժշտական թերապիա ամսագրի հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ աուտիզմ ունեցող երեխաների հետ միջամտության ընացքում երաժշտության օգտագործումը կարող է բարելավել նրանց սոցիալական վարքագիծը, բարձրացնել կենտրոնացումը և ուշադրությունը, հարստացնել հաղորդակցման բառապաշարը, ժեստերի լեզուն, նվազեցնել անհանգստության նշանները, բարելավել մարմնի հավասարակշռությունը և այլն։    

Մի շարք այլ հետազոտություններ նույնպես հաստատել են աուտիզմ ունեցող երեխաների դրական արձագանքը երաժշտությանը, ինչը այն դարձնում է պոտենցիալ թերապևտիկ գործիք։ 

Kim, Wigram, & Gold (2009) գրքում հեղինակները հաստատում են, որ աուտիզմ ունեցող երեխաները թերապիաների ընթացքում երաժշտության առկայության դեպքում ավելի շատ են հուզականություն և մասնակցություն ցուցաբերում և ավելի հակված են կատարելու թերապիստի հրահանգները։ 

Երաժշտական թերապիան սովորաբար ներառում է հետևյալ փուլերը՝

  • Գնահատում – երժշտական թերապիայի ընթացքում մասնագերը կարող է վերհանել երեխայի կարիքները։
  • Նպատակների հաստատում – մասնագետը, հիմնվելով երեխայի կարիքների վրա, կազմում է անհատական միջամտության պլան։
  • Գործողություն – թերապիան կազմված է լինում գործողություններից, որոնք նախատեսված են երեխայի անհատական կարիքների բավարարման համար։ Դրանք կարող են ներառել երգեր գրելը, երգելը, նվագելը տարբեր երաժշտական գործիքների և իրերի վրա, իմպրովիզացիաներ, թիմային աշխատանքներ և այլն։
  • Գնահատում – Ծրագիրը ժամանակ առ ժամանակ գնահատվում է՝ համոզվելու համար, որ այն լավ աշխատում է կամ համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

Երաժշտական թերապիան կարող է անցկացվել անհատական կամ խմբային կերպով։ Այն սովորաբար տևում է 20-50 րոպե՝ կախված երեխայի կարիքներից։

Աուտիզմ ունեցող երեխաների համար երաժշտական թերապիան լավ հնարավորություն է հաղորդակցվելու: Այն հնարավորություն է տալիս նրանց արտահայտելու իրենց հույզերը՝ բառերի փոխարեն օգտագործելով տարբեր երաժշտական գործողություններ, ինչպիսիք են երգելը, նվագելը, պարելը։ 

Երաժշտական թերապիայի միջոցով աուտիզմ ունեցող երեխաները նաև կարող են սովորել նոր հմտություններ, նոր արտահայտություններ, նոր գործողություններ։ Սկզբում նրանք դա անում են երժշտության ուղեկցմամբ, այնուհետև թերապիստը աստիճանաբար երաժշտությունը նվազեցնում է։ Հետո ընդհանրապես հանում, երբ երեխայի մոտ դա դառնում է սովորություն։

Ծանոթագրություն

Kim, J., Wigram, T., & Gold, C. (2009). Emotional, motivational and interpersonal responsiveness of children with autism in improvisational music therapy. Autism, 13(4), 389-409. PMID: 19535468 

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով