Օգնության կարի՞ք ունեք: Մենք հավաքագրել ենք մեզ հաճախ տրվող հարցերը, որպեսզի Ձեզ ավելի շատ տեղեկատվություն տրամադրենք noomee-ի և առաջարկվող լուծումների մասին։ Եթե ունեք հարցեր, որոնց պատասխանը այստեղ չեք կարողանում գտնել, խնդրում ենք ուղարկել նամակ մեր էլ․ փոստի հասցեին։
Դուք կարող եք հեշտությամբ թարմացնել noomee հավելվածը Ձեր հեռախոսից։ Մենք առաջարկում ենք միշտ օգտագործել noomee-ի վերջին թարմացված տարբերակը, քանի որ այն ներառում է նոր ֆունկցիաները և նախորդ խնդիրները ֆիքսված են լինում:
Այս պահին noomee-ին հասանելի է 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Դուք կարող եք ընտրել նախընտրելի լեզուն առաջին անգամ գրանցվելիս։ Եթե ցանկանում եք փոխել լեզուն օգտագործման ընթացքում, ապա անհրաժեշտ է մաքրել հավելվածի հիշողությունը Ձեր հեռախոսից և նորից ընտրել լեզուն։
Ինչո՞ւ չեք ստանում գրանցումը հաստատող նամակ noomee-ից
Մեր Ծառայության առավել հարմար օգտագործման համար, մենք կարող ենք ձեզանից պահանջել որոշակի անձնական տվյալներ, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում անուն, ազգանուն, էլ․ փոստ, հեռախոս, տարիք, երեխայի անուն, ախտորոշում և այլ տվյալներով: Մեր կողմից պահանջվող տվյալները կպահպանվեն մեր մոտ և կօգտագործվեն՝ ինչպես նկարագրված է մեր գաղտնիության քաղաքականության մեջ:
Ինչո՞ւ է անհրաժեշտ տրամադրել տեղեկատվություն երեխայի մասին
Հիմնվելով երեխայի մասին տրամադրված տեղեկատվության վրա՝ noomee-ին Ձեզ կառաջարկի երեխայի կարիքներին համապատասխան օրակարգի օրինակ։ Դուք կարող եք նախապես տեսնել, թե ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ տրամադրել մեր Օգտագործողի ուղեցույցի 6, 7, 8 կետերում։
noomee-ին ներբեռնելուց հետո անհրաժեշտ է սկսել գրանցվելու գործընթացը։ Այն կտևի 10-15 րոպե։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես գրանցել տվյալները մեր Օգտագործողի ուղեցույցի 2, 3, 4, 5 կետերում։
Օրակարգ կազմելը շա՜տ հեշտ է։ Անհրաժեշտ է մուտք գործել Ծնողի բաժին։ Ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար մեր մասնագիտական թիմն առաջարկում է «Օրակարգի» օրինակ, որն իհարկե ունի հնարավորություն փոփոխելու այն։ Դուք կարող եք տեսնել Օրակարգ կազմելու ընթացակարգը մեր Օգտագործողի ուղեցույցի 10, 11, 12 կետերում։
Յուրաքանչյուր գործողություն / առաջադրանք կազմված է փոքր քայլերից։ Դուք կարող եք փոխել դրանք՝ հարմարեցնելով երեխայի կարիքներին։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես կազմել առաջադրանքները մեր Օգտագործողի ուղեցույցի 12-րդ կետում։
Ինչպե՞ս սահմանել ժամանակ յուրաքանչյուր գործողության համար
Դուք կարող եք փոփոխել գործողությունները՝ սահմանել ժամ և տևողություն դրանց համար։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես սահմանել ժամանակ գործողությունների համար մեր Օգտագործողի ուղեցույցի 12-րդ կետում կամ տեսեք ստորև՝
Ինչո՞ւ է անհրաժեշտ մուտքագրել գաղտնաբառը Երեխայի բաժնից Ծնողի բաժին անցում կատարելիս
Երեխաներն այնքա՜ն խելացի են նոր սերնդի թվային սարքավորումներն օգտագործելիս, որ մենք այս «խորամանկությունը» մտածել ենք, որպեսզի կանխենք երեխաների մուտքը Ծնողի բաժին։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել այնպիսի գաղտնաբառ, որին միայն Դուք հասանելիություն ունեք և որը միայն Դուք գիտեք: