Հայտնի է, որ աուտիզմ ունեցող երեխաներից շատերը բախվում են զգալի դժվարությունների իրենց առօրյա գործողություններում՝ որպես արդյունք սոցիալական, վարքագծային և հաղորդակցման հմտությունների խանգարման։ noomee-ն ապահովում է 24/7 աջակցություն աուտիզմ ունեցող երեխաների ծնողների և նրանց հետ աշխատող մասնագետների համար՝ պլանավորման սիստեմատիկ մեթոդով, ինպես նաև սովորեցնում է արժեքավոր հմտություններ օրակարգի և սոցիալական պատմությունների միջոցով։
1. Օրակարգը օգնում է երեխաներին զարգացնելու հմտություններ առօրյա կյանքի համար` քայլ առ քայլ ցույց տալով գործողությունները նկարների միջոցով:
2. Սոցիալական պատմությունները սովորեցնում է, թե ինչպես վարվել տարբեր սոցիալական իրավիճակներում, որոնք բարելավում են հաղորդակցման եւ վարքային հմտությունները:
3. GPS վերահսկողության համակարգը ծնողներին տեղյակ է պահում իրենց երեխայի տեղակայման մասին` ինտեգրված քարտեզի միջոցով
4. Վիճակագրության բաժինը չափում և ցույց է տալիս առաջընթացը։ Դա հսկայական տվյալների համակարգ է, որը շատ կարևոր է ոչ միայն թերապիստների, այլև կենտրոնների, ապահովագրական ընկերությունների և պետությունների համար: